Skip to main content

Պուբլիոս Սերվիլիոս Վատիա Իսավրիկոս Բովանդակություն Կենսագրություն | Սերունդներ | Գնահատականներ | Գեղարվեստական գրականության մեջ | Ծանոթագրություններ | Աղբյուրներ | Գրականություն | Նավարկման ցանկ«Римская история»«Капитолийские фасты»«Римская история»«Речи»«Наставления оратору»

Մ.թ.ա. 120 ծնունդներՄ.թ.ա. 44 մահերԱնձինք այբբենական կարգովՀռոմեական հանրապետության կոնսուլներՊրետորներԺողովրդական տրիբուններ


լատ.տրիումֆիԼուցիոս Կոռնելիուս ՍուլլայիՏավրոսի լեռներըՀուլիոս Կեսարիպլեբեյականմ․թ․ա․ 181 թվականինժողովրդական տրիբունՄարկոս Տուլիոս Ցիցերոնըպրետորիմ․թ․ա․ 88 թվականինԼուցիոս Կոռնելիուս ՍուլլանԲալկաններՄ․թ․ա․ 87 թվականիԱրիմինուսըՖրիդրիխ ՄյունցերըպատրիկՊամփիլիայիՏարենտումիցՀուլիոս ԿեսարնՏիտոս ԼաբիենոսըՖասելիսնԼիկիաՊիսիդիաումԱթալիանԿապադովկիայիՄարկոս Տուլիոս ՑիցերոնըԳնեոս Պոմպեոս Մեծինմ․թ․ա․ 63 թվականիԼուկիոս Սերգիոս ԿատիլինայիՀուլիոս ԿեսարըՊլուտարքոսիՄ․թ․ա․ 57 թվականինՊալատինումՏիբերիՕգոստոսիեռապետի










(function()var node=document.getElementById("mw-dismissablenotice-anonplace");if(node)node.outerHTML="u003Cdiv class="mw-dismissable-notice"u003Eu003Cdiv class="mw-dismissable-notice-close"u003E[u003Ca tabindex="0" role="button"u003Eփակելu003C/au003E]u003C/divu003Eu003Cdiv class="mw-dismissable-notice-body"u003Eu003Cdiv id="localNotice" lang="hy" dir="ltr"u003Eu003Cp class="mw-empty-elt"u003Eu003C/pu003Eu003C/divu003Eu003C/divu003Eu003C/divu003E";());




Պուբլիոս Սերվիլիոս Վատիա Իսավրիկոս




Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից






Jump to navigation
Jump to search















Պուբլիոս Սերվիլիոս Վատիա Իսավրիկոս
Publius Servilius Vatia Isauricus

Հռոմեական հանրապետության ժողովրդական տրիբուն
մ.թ.ա. մոտ 98 թվական

Հռոմեական հանրապետության պրետոր
մ.թ.ա. 90 թվականից ոչ ուշ


պրոպրետոր (ենթադրաբար՝ Իսպանիայի)
մ.թ.ա. 89-88 թվականներ

լեգատ
մ.թ.ա. 87, 82 թվականներ

Հռոմեական հանրապետության կոնսուլ

մ.թ.ա. 79 թվական

Կիլիկիայի պրոկոնսուլ
մ․թ․ա․ 78-74 թվականներ


պոնտիֆեքս
ընտրվել է մ.թ.ա. 76 թվականից ոչ ուշ

Հռոմեական հանրապետության ցենզոր

մ.թ.ա. 55 թվական
 
Քաղաքացիություն՝

Հին Հռոմ
Մասնագիտություն՝

քաղաքական գործիչ և զինծառայող
Ծննդյան օր

մ. թ. ա. 120
Վախճանի օր

մ. թ. ա. 44
Հայր

Gaius Servilius Vatia
Զավակներ

Publius Servilius Vatia Isauricus

Պուբլիոս Սերվիլիոս Վատիա Իսավրիկոս (լատ.՝ Publius Servilius Vatia Isauricus, մ. թ. ա. 120 - մ. թ. ա. 44), հին հռոմեական ռազմական և քաղաքական գործիչ Սերվելիոսների տոհմի պլեբեյական ճյուղից, մ․թ․ա․ 79 թվականի կոնսուլ։ Պրետուրայից հետո (մ․թ․ա․ 89-88 թվականներ) եղել է պրովինցիաներից մեկի կուսակալ և հաղթանակ տանելու համար արժանացել տրիումֆի։ Մարիոսի կողմնակիցների ու Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի միջև ծավալված քաղաքացիական պատերազմի ժամանակ սատարել է վերջինիս և նրա դիկտատուրայի տարիներին եղել կոնսուլ։ Մ․թ․ա․ 78-74 թվականներին եղել է Կիլիկիայի կուսակալ, որտեղ կռվել է ծովահենների դեմ. եղել է առաջին հռոմեական զորավարը, որ անցել է Տավրոսի լեռները, կոտորել իսավրներին, ինչի համար արժանացել է երկրորդ տրիումֆի ու Իսավրիկ ագնոմենի։


Կուսակալությունից հետո Պուբլիոս Սերվիլիոսը դարձել է Հռոմի ամենահեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը. այնուամենայնիվ, նա պարտվել է Հուլիոս Կեսարի հետ մեծ պոնտեֆիքսի պաշտոնի համար պայքարում (մ․թ․ա․ 63 թվական)։ Մ․թ․ա․ 60-50-ական թվականներին Վատիան մասնակցել է Հռոմեական հանրապետության համար կարևոր բոլոր խնդիրների քննարկմանը։ Նրա կարիերայի գագաթնակետը եղել է ցենզորի պաշտոնը, որ զբաղեցրել է մ․թ․ա․ 55 թվականին։


Պուբլիոս Սերվիլիոսը մահացել է մ․թ․ա․ 44 թվականին՝ խորը ծերության հասակում։




Բովանդակություն





  • 1 Կենսագրություն

    • 1.1 Ծագում


    • 1.2 Վաղ տարիներ և կարիերայի սկիզբ


    • 1.3 Կիլիկիայի կուսակալություն


    • 1.4 Ուշ տարիներ



  • 2 Սերունդներ


  • 3 Գնահատականներ


  • 4 Գեղարվեստական գրականության մեջ


  • 5 Ծանոթագրություններ


  • 6 Աղբյուրներ


  • 7 Գրականություն




Կենսագրություն |



Ծագում |


Պուբլիոս Սերվիլիոսը սերել է Սերվելիոսների տոհմի պլեբեյական ճյուղից։ Fasti Capitolini-ում նշված են նրա հոր ու պապի պրենոմենները՝ Գայոս և Մարկոս համապատասխանաբար[1]։ Գայոսը Գայոս Սերվելիոս Վատիան է, որ եղել է այդ տոհմական անվան առաջին կրողն ու զբաղեցրել պրետորի պաշտոն մ․թ․ա․ 146 թվականից հետո, իսկ Մարկոսը Մարկոս Սերվելիոս Պուլեքս Գեմինոսը, որ եղել է ռազմական տրիբուն մ․թ․ա․ 181 թվականին, 202 թվականի՝ նույն անունը կրող կոնսուլի որդին։ Տոհմի այդ ճյուղն ազգակցական կապ է ունեցել Սերվելիոս պատրիկների հետ, որոնք կրել են Ցեպիոն կոգնոմենը[2]։


Դատելով պրենոմից՝ Պուբլիոս Սերվիլիոսը չի եղել հոր ավագ որդին։ Գոյություն ունի ենթադրություն, որ նրա ավագ եղբայրը եղել է մ․թ․ա․ 102 թվականի պրետոր Գայոս Սերվիլիոսը, որ արտաքսվել է Լյուցիոս Լուկուլլոսի կողմից։ Այդ ենթադրության համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ Պուբլիոս Սերվիլիոսի ու Լուկուլլոսի որդիների՝ Լյուցիոսի ու Մարկոսի միջև եղել է թշնամություն[3]։ Դրանից բացը՝ Պուբլիոսի եղբայրը կարող էր լինել մ․թ․ա․ 89 թվականի դրամագործ Մարկոս Սերվիլիոսը[4][2]։


Մորական կողմից Պուբլիոս Սերվիլիոսը եղել է Քվինտոս Ցեցիլիոս Մետելոս Մակեդոնացու թոռը[5][6]։ Դրա շնորհիվ նա մոտ ազգակցական կապ է ունեցել ոչ միայն Ցեցիլիոս Մետելոսների բազմամարդ ու զորավոր ընտանիքի, այլև Սցիպիոն Նազիկաների, Էմիլիոս Սկավրոսների, Կլավդիոս Պուլխերների հետ։



Վաղ տարիներ և կարիերայի սկիզբ |


Պուբլիոս Սերվիլիոսը ծնվել է մոտավորապես մ․թ․ա․ 134 թվականին։ Պահպանված աղբյուրներում նրա մասին առաջին հիշատակումը վերաբերում է մ․թ․ա․ 100 թվականին, երբ տեղի է ունեցել սենատական «կուսակցության» վճռորոշ բախումը ժողովրդական տրիբուն Լյուցիոս Ապուլեոս Սատուրնինոսի կողմնակիցների հետ[6]։ Մարկոս Տուլիոս Ցիցերոնը, թվարկելով այն ազնվականներին, որոնք հայտնվել են Սանկոսի տաճարում, որ զենք վերցնեն հանրային պահեստից, նշում է նաև Պուբլիոս Սերվիլիոսին[7]։ Մոտավորապես մ․թ․ա․ 98 թվականին նա զբաղեցրել է ժողովրդական տրիբունի պաշտոն[8], և մ․թ․ա․ 90 թվականից ոչ ուշ՝ պրետորի պաշտոն[9]։ Հետագայում նա եղել է ինչ-որ պրովինցիայի կուսակալ, իսկ մ․թ․ա․ 88 թվականին Հռոմ վերադառնալուց հետո տոնել տրիումֆ։ Տրիումֆային ֆաստերում նշված չեն այն ժողովուրդները, որոնց նա հաղթել է, սակայն ուսումնասիրողները ենթադրում են, որ խոսքը պետք է վերաբերի իսպանական կուսակալությանը. հնարավոր է, որ Պուբլիոս Սերվիլիոսը կառավարել է Մերձավոր և Հեռավոր Իսպանիաները[6]։


Վատիայի տրիումֆը կայացել է Հռոմում տեղի ունեցած առաջին քաղաքացիական պատերազմից կարճ ժամանակ անց Լուցիոս Կոռնելիուս Սուլլան, որ ամուսնացած էր Պուբլիոսի ազգականուհու հետ, խռովություն է բարձրացրել ու գրավել Հռոմը։ Սուլլան սատարել է Պուբլիոսին կոնսուլի ընտրությունների ժամանակ, սակայն անհաջող. պլեբեյներից կոնսուլ է ընտրվել Գնեոս Օկտավիոսը։ Դրանից կարճ ժամանակ հետո Սուլլան ուղևորվել է Բալկաններ, որպեսզի այնտեղ պատերազմի Միհրդատի դեմ, իսկ Վատիան ենթադրաբար մնացել է Իտալիայում։ Մ․թ․ա․ 87 թվականի դեպքերի հետ կապված Գրանիուս Լիցինիանոսը հիշատակում է ոմն Սերվիլիոսի, որը փորձել է պաշտպանել Արիմինուսը մարիոսականներից, սակայն զիջել է Մարկոս Մարիոս Գրատիդիանոսին[10]։ Հնարավոր է, որ խոսքը վերաբերում է Վատիային։ Ամեն դեպքում, երբ Մարիոսի կողմնակիցները գրավել են Հռոմը, Պուբլիոս Սերվիլիոսը բազմաթիվ այլ ազնվականների հետ ստիպված է եղել փախչել Հունաստան և միանալ Սուլլային[6][11]։


Մ․թ․ա․ 83 թվականին Սուլլան ափ է իջել Իտալիայում և սկսել հերթական քաղաքացիական պատերազմը։ Ըստ Գայոս Պատերկուլոսի՝ նրա գլխավորությամբ կռվել են երկու Սերվիլիոսներ, որոնց Կլուզիումի մոտ ջախջախել են թշնամու զորքերը[12]։ Այդ լեգատներից մեկը, ինչպես նշում է Ֆրիդրիխ Մյունցերը, հավանաբար եղել է Վատիան[6]։ Հաղթանակից հետո Պուբլիոս Սերվիլիոսն զբաղեցրել է նշանակալի դիրք Սուլլայի շրջապատում՝ չարատավորելով անունը ահաբեկչությանը մասնակցութամբ[11]։ Նա դարձել է մ․թ․ա․ 79 թվականի կոնսուլ, իսկ նրա գործընկերը եղել է պատրիկ Ապիոս Կլավդիոս Պուլխերը, որն ամուսնացած էր Վատիայի ազգականուհու հետ[13]։



Կիլիկիայի կուսակալություն |


Կոնսուլության ժամկետի ավարտից հետո Պուբլիոս Սերվիլիոսին տրվել է Կիլիկիա պրովինցիան։ Վատիան դարձել է այդ տարածաշրջանի առաջին կուսակալ-կոնսուլյարը, և նրա խնդիրն է եղել պայքարել ծովահենների դեմ, որոնք մինչ մ․թ․ա․ 78 թվականը վերահսկում էին Կիլիկիայի ու Պամփիլիայի ծովափերը։ Նա ծով է դուրս եկել Տարենտումից մ․թ․ա․ 78 թվականի գարնանը[14], ընդ որում՝ նրա մարդկանց թվում էին իրենց կարիերան նոր սկսող Հուլիոս Կեսարն ու Տիտոս Լաբիենոսը։ Ողջ ամառն ու աշունը Վատիան զբաղվել է վասալային ու դաշնակից համայնքների նավերից նավատորմ ստեղծելու գործով, իսկ մ․թ․ա․ 77 թվականին սկսել է ռազմական գործողությունները[15]։


Առաջին փուլում (ենթադրաբար մ․թ․ա․ 77-76 թվականներ) ծովահենների դեմ պայքարն ընթացել է գլխավորապես ծովում՝ Կրետեի, Կիրենայի ու Հարավային Հունաստանի միջև ընկած ընդարձակ տարածությունում։ Պուբլիոս Սերվիլիոսին հաջողվել է ցրել ծովահեն Իսիդորի նավերն, ապա գրոհով վերցնել Ֆասելիսն (Լիկիա) ու մի շարք լեռնային ամրոցներ, ուր հաստատվել էին փրկված ավազակները։ Հայտնի է, որ ծովահենների հայտնի առաջնորդներից ևս մեկը՝ Նիկոնը, գերի է ընկել, որ կարողացել է փախչել, սակայն հետո կրկին գերվել է[16]։ Ընդհանուր առմամբ Վատիայի հրամանատարության ներքո եղել են չորս կամ հիգ լեգեոններ, և դրանք օգնությամբ նա գրավել է Օրոնադան Պիսիդիաում, Օլիմպոս ու Աթալիան Պամփիլիայում[17]։ Արդյունքում հռոմեական Կիլիկիա պրովինցիայի տարածքն զգալիորեն ընդարձակվել է դեպի արևմուտք։ Գոյություն ունի վարկած, թե Պուբլիոս Սերվիլիոսը բռնակցել է նաև Լեռնային Կիլիկիայի մի մասը՝ այդպիսով Հռոմին ենթարկեցնելով Փոքր Ասիայի ողջ հարավային ծովափը[18]։


Հաղթանակ տանելով ծովում՝ Վատիան շարժվել է դեպի հյուսիս՝ կռվելու Տավրոսի հյուսիսային լանջերին բնակվող և ավազակությամբ զբաղվող ցեղերի։ Ենթադրաբար նա անցել է Կապադովկիայի տարածքով, որի թագավորի հետ կնքվել է համապատասխան համաձայնագիր. արդյունքում Կիլիկիայի տարածքում կուսակալն այդպես էլ ոչ մի անգամ չի եղել։ Հռամեացիները փորձել են գրոհով գրավել Հին Իսավրա քաղաքը, սակայն նահանջել են՝ տալով հսկայական կորուստներ. խրամը լցվել է զոհվածների մարմիններով։ Այդ ժամանակ Պուբլիոս Սերվիլիոսը փոխել է տվել այն գետի հունը, որի վրա գտնվում էր քաղաքը, և պաշարվածները մի քանի օր անց անձնատուր են եղել։ Նրանք բոլորը վաճառվել են ստրկության, իսկ քաղաքը հրդեհվել է[19]։


Իմանալով այդ իրադարձությունների մասին՝ Նոր Իսավրայի բնակիչները հայտնել են պրոկոնսուլին որ պատրաստ են հանձնվել ցանկացած պայմանով. նա մոտեցել է քաղաքին, ստացել հարյուր պատանդ, ապա հրամայել հանձնել փախստակներին ու ամբողջ զենքը։ Քաղաքացիները հրաժարվել են ենթարկվել։ Այդ ժամանակ Պուբլիոս Սերվիլիոսը գրոհով գրավել Նոր Իսավրիան։ Դրանով ռազմական գործողություններն ավարտվել են։ Մ․թ․ա․ 74 թվականին Վատիան, հռչակվելով իմպերատոր, վերադարձել է Հռոմ և տոնել իր երկրորդ տրիումֆը։ Որպես հատուկ պատիվ նա ստացել է Իսավրիկոս (Isauricus) ագնոմենը[20], որը հետագայում փոխանցել է որդուն[21][22]։



Ուշ տարիներ |


Պուբլիոս Սերվիլիոսը Հռոմ վերադարձել է գրեթե 60 տարեկան հասակում։ Տարիքը, կոնսուլյարի կարգավիճակն ու ռազմական ձեռքբերումներն ապահովել են համընդհանուր հարգանք։ Ֆրիդրիխ Մյունցերն այդ համատեքստում հատկանշական է համարում այն հանգամանքը[23], որ Մարկոս Տուլիոս Ցիցերոնը, ելույթ ունենալով Վատիայի ներկայությամբ, ամեն անգամ նրան վերաբերվել է չափազանց հարգալից[24][25][26][27][28]։ Պուբլիոս Սերվիլիոսը մեծ ազդեցություն է ունեցել սենատում։ Մ․թ․ա․ 70 թվականին նա եղել է դատավորներից մեկը Գայոս Վերեսի գործում, որը մեղադրվել է Սիցիլիայում կոնսուլ եղած ժամանակ չարաշահումների կատարելու մեջ։ Այդ դատը շահել է մեղադրող Ցիցերոնը։ Մ․թ․ա․ 66 թվականին Վատիան սատարել է ժողովրդական տրիբուն Գայո Մանիլիոսի առաջարկը Միհրդատյան երրորդ պատերազմում Գնեոս Պոմպեոս Մեծին հրամանատարություն շնորհելու վերաբերյալ. այդ հարցում մեծ դեր է կատարել Պուբլիոսի վաղեմի թշնամությունը Լուցիոս Լուկուլլուսի հետ, որն այդ ժամանակ հրամանատար էր Արևելքում։ Սենատի՝ մ․թ․ա․ 63 թվականի դեկտեմբերի 3-ի նիստում, որտեղ քննարկվել է Լուկիոս Սերգիոս Կատիլինայի ձերբակալված կողմնակիցների ճակատագիրը, Վատիան ելույթ է ունեցել առաջիններից մեկը և կողմ արտահայտվել առավելագույնս խիստ պատժի[29][23]։


Մ․թ․ա․ 63 թվականին մահացել է մեծ պոնտեֆիքս Քվինտոս Ցեցիլիոս Մետելիոս Պիոսը, և Պուբլիոս Սերվիլիոսը, որ պոնտեֆիքսների կոլեգիայի անդամ էր առնվազն մ․թ․ա․ 76 թվականից[30], փորձել է զբաղեցնել այդ պաշտոնը։ Մյուս հավակնորդները եղել են Քվինտոս Լուտացիոս Կատուլոս Կապիտոլինը, որը նույնպես փորձառու քաղաքական գործիչ էր, եղել էր կոնսուլ մ․թ․ա․ 78 թվականին և ցենզոր մ․թ․ա․ 65 թվականին, և Հուլիոս Կեսարը, որ եղել էր միայն էդիլիցիոս (նախկին էդիլ)։ Ըստ Պլուտարքոսի՝ երեք թեկնածուների շանսերը եղել են մոտավորապես հավասար[31]։ Ընտրությունների ժամանակ, սակայն, ժողովրդական ժողովը սատարել է Կեսարին, որը նույնիսկ Կատուլայի տրիբայում հավաքել է ավելի շատ ձայներ, քան իր հակառակորդը մյուս բոլոր տրիբաներում. Վատիան ու Կատուլոսը միասին հավաքել են ձայների հինգ տոկոսից ոչ ավել։ Պուբլիոս Սերվիլիոսի համար դա դարձել է լուրջ պարտություն[32][33]։


Մ․թ․ա․ 57 թվականին Վատիան հանդես է եկել ի պաշտպանություն Ցիցերոնի վերադարձի տարագրությունից։ Սկզբում նա կոնսուլ Քվինտոս Ցեցիլիոս Մետելոս Նեպոտային կոչ է արել մոռանալ նախկին թշնամությունն հռետորի հետ, ապա Գնեոս Պոմպեոսից հետո առաջինն է քվեարկել Ցիցերոնին վերադառնալու թույլտվություն տալու օգտին[34]։ Ավելի ուշ նա ստիպված է եղել այլ պոնտեֆիքսների հետ միասին քննել Պալատինում գտնվող այն հողատարածքի վրայից կրոնական արգելքի հանման օրինաչափության հարցը, որտեղ գտնվում էր Ցիցերոնի տունը, և որտեղ Պուբլիոս Կլոդիոսը, որը կարողացել էր հասնել հռետորի արտաքսմանը, կանգնեցրել էր Ազատության արձանը։ Հռոմ վերադառնալուց հետո Ցիցերոնը վերականգնել է իր տունը, իսկ Կլոդիոսը դա հայտարարել է սրբապղծություն։ Պոնտեֆիքսները միաձայան հանդես են եկել ի պաշտպանություն Մարկոս Տուլիոսի[35][36]։


Մ․թ․ա․ 56 թվականի հունվարին Պուբլիոս Սերվիլիոսը դեմ է հանդես եկել Պտղոմեոս Ավլետոսին օգնություն ցուցաբերելուն, որը փորձում էր վերադարձնել իր իշխանությունը Եգիպտոսում. նրա տեսակետն ի վերջե հաղթել է։ Նույն թվականի մայիսին նա սենատում է հանդես է եկել ընդդեմ Պուբլիոս Կլոդիոսի, իսկ ավելի ուշ՝ ընդդեմ Սիրիայի ու Մակեդոնիայի կուսակալներ Ավլոս Գաբինիոսի ու Լուցիոս Կալպուրնիոս Պիզոն Ցեզոնինի՝ սատարելով նրանց պրովինցիայից հետ կանչելու Ցիցերոնի պահանջին։ Մ․թ․ա․ 55 թվականին Վատիան զբաղեցրել է ցենզորի պաշտոնը, ինչը դարձել է նրա կարիերայի գագաթնակետը։ Գործընկերոջ՝ պատրիկ Մարկոս Վալերիոս Մեսալա Նիգերի[37] հետ միասին նա փորձել է Տիբերի հոսքը հեղեղումից հետո[38]. այդ ցենզուրայի ժամանակ լյուստրացիա չի իրականացվել[34]։


Հայտնի է, որ Պուբլիոս Սերվիլիոսը նամակագրական կապ է ունեցել Հուլիոս Կեսարի հետ, երբ նա կռվում էր Գալլիայում։ Կեսարի ու Պոմպեոսի միջև մղված քաղաքացիական պատերազմի ժամանակ Վատիայի որդին եղել է Կեսարի կուսակցության առաջավոր գործիչներից մեկը, իսկ Պուբլիոսն ինքը, լինելով բավական ծեր, խաղաղությամբ ապրել է Հռոմում։ Նա մահացել է մ․թ․ա․ 44 թվականի ամռան սկզբին՝ Կեսարի սպանությունից հետո և որդու՝ Ասիայից վերադառնալուց առաջ։ Նա եղել է շուրջ 90 տարեկան[39]։



Սերունդներ |


Պուբլիոս Սերվիլիոսն ունեցել է նույն անունը կրող որդի, որն զբաղեցրել է կոնսուլի պաշտոնը երկու անգամ՝ մ․թ․ա․ 48 և 41 թվականներին[40]։ Նրա թոռնուհի Սերվիլիան մանկության տարիներին նշանվել է ապագա Օգոստոսի հետ, սակայն հետո դարձել է Մարկոս Էմիլիոս Լեպիդոսի՝ եռապետի որդու կինը[41]։



Գնահատականներ |


Պահպանված աղբյուրները պարունակում են բարձր գնահատականներ Պուբլիոս Սերվիլիոսի անձի վերաբերյալ։ Նա ձեռք է բերել խիստ, բայց հմուտ և հաջողակ զորավարի, արդար ու անշահախնդիր կուսակալի համաբավ, որ շատ բան է սովորեցրել այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Տիտոս Լաբիենոսն ու Հուլիոս Կեսարը[42]։


Անտիկ հեղինակները նշում են, որ Պուբլիոս Սերվիլիոսը հռոմեացի զորավարներից առաջինն է անցել Տավրոսի լեռները[20]։ Սենատում ունեցած իր ընկերների շնորհիվ Վատիան ձեռք է բերել մեծ նվաճողի համբավ, իսկ ավելի ու շրջանի պատմագիրները (մասնավորապես Վելեոս Պատերկուլոսը[43]) նրան համարել են Կիլիկիայի նվաճողը։ Սակայն իրականում Պուբլիոս Սերվիլիոսը գրավել է միայն ծովափի մի նեղ տարածք ու Իսավրիան, որ չուներ ոչ ռազմավարական, ոչ էլ տնտեսական կարևորություն։ Ծովահենների դեմ նրա տարած հաղթանակների արդյունքը եղել է կարճատև. շոտով կիլիկիացիները վերսկսել են ծովային կողոպուտներն էլ ավելի մեծ մասշտաբներով[44]։



Գեղարվեստական գրականության մեջ |


Պուբլիոս Սերվիլիոսը Քոլին Մակքալոուի «Ֆորտունայի սիրելիները» վեպի գործող անձանցից մեկն է։



Ծանոթագրություններ |




  1. Капитолийские фасты, 79 год до н. э


  2. 2,02,1 Servilii Caepiones, 1942, s. 1777—1778


  3. Servilius 12, 1942, s. 1764


  4. Servilius 19, 1942, s. 1766


  5. Цицерон, 1993, О своём доме, 123


  6. 6,06,16,26,36,4 Servilius 93, 1942, s. 1812


  7. Цицерон, 1993, В защиту Гая Рабирия, 21


  8. Broughton, 1952, p. 5


  9. Broughton, 1952, p. 26


  10. Граний Лициниан, 27B


  11. 11,011,1 Егоров, 2014, с. 109


  12. Веллей Патеркул, 1996, II, 28, 1


  13. Broughton, 1952, p. 82


  14. Servilius 93, 1942, s. 1813


  15. Абрамзон, 2005, с. 66—67


  16. Цицерон, 1993, Против Верреса, II, 79


  17. Servilius 93, 1942, s. 1813—1814


  18. Абрамзон, 2005, с. 67—68


  19. Абрамзон, 2005, с. 70—72


  20. 20,020,1 Орозий, 2004, V, 22, 22


  21. Абрамзон, 2005, с. 71—73


  22. Servilius 93, 1942, s. 1814-1815


  23. 23,023,1 Servilius 93, 1942, s. 1815


  24. Цицерон, 1993, Против Верреса, I, 56


  25. Цицерон, Против Верреса, III, 210


  26. Цицерон, 1993, О своём доме, 43


  27. Цицерон, 1993, В защиту Сестия, 130


  28. Цицерон, В защиту Флакка, 5


  29. Цицерон, 2010, К Аттику, XII, 21, 1


  30. Макробий, 2013, III, 13, 11


  31. Плутарх, 1994, Цезарь, 7


  32. Егоров, 2014, с. 136


  33. Утченко, 1976, с. 66—67


  34. 34,034,1 Servilius 93, 1942, s. 1816


  35. Цицерон, 1993, Об ответах гаруспиков, 12


  36. Грималь, 1991, с. 258


  37. Broughton, 1952, p. 215


  38. Дион Кассий, XXXIX, 61, 1—2


  39. Servilius 93, 1942, s. 1816—1817


  40. Servilius 93, 1942, 1815


  41. Servilius 104, 1942, s. 1821—1822


  42. Servilius 93, 1942, s. 1814—1815


  43. Веллей Патеркул, 1996, I, 39, 2


  44. Абрамзон, 2005, с. 73—74



Աղբյուրներ |


  • Гай Веллей Патеркул Римская история // Малые римские историки. — М.: Ладомир, 1996. — С. 11—98. — ISBN 5-86218-125-3


  • Граний Лициниан։ «Римская история»։ Сайт «Attalus»։ Վերցված է 2017-08-26 


  • «Капитолийские фасты»։ Сайт «История Древнего Рима»։ Վերցված է 2016-08-07 


  • Дион Кассий։ «Римская история»։ Վերցված է 2017-06-27 

  • Макробий Сатурналии. — М.: Кругъ, 2013. — 810 с. — ISBN 978-5-7396-0257-2

  • Павел Орозий. История против язычников. — СПб., 2004. — ISBN 5-7435-0214-5

  • Плутарх Сравнительные жизнеописания. — М., 1994. — ISBN 5-02-011570-3, 5-02-011568-1

  • Марк Туллий Цицерон Письма Марка Туллия Цицерона к Аттику, близким, брату Квинту, М. Бруту. — СПб.: Наука, 2010. — Т. 3. — 832 с. — ISBN 978-5-02-025247-9,978-5-02-025244-8

  • Марк Туллий Цицерон Речи. — М.: Наука, 1993. — ISBN 5-02-011169-4


  • Марк Туллий Цицерон։ «Речи»։ Վերցված է 2017-08-26 


  • Марк Фабий Квинтилиан։ «Наставления оратору»։ Վերցված է 2017-08-26 


Գրականություն |


  • Абрамзон М. Римское владычество на Востоке. Рим и Киликия (II век до н. э. — 74 год н. э.). — СПб.: Акра, Гуманитарная академия, 2005. — 256 с. — ISBN 5-93762-045-3

  • Грималь П. Цицерон. — М.: Молодая гвардия, 1991. — 544 с. — ISBN 5-235-01060-4

  • Егоров А. Юлий Цезарь. Политическая биография. — СПб.: Нестор-История, 2014. — 548 с. — ISBN 978-5-4469-0389-4

  • Утченко С. Юлий Цезарь. — М.: Мысль, 1976. — 365 с.

  • Broughton R. Magistrates of the Roman Republic. — New York, 1952. — Vol. II. — P. 558.

  • Münzer F. Servilii Caepiones // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1942. — Bd. II А, 2. — Kol. 1775—1780.

  • Münzer F. Servilius 12 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1942. — Bd. II А, 2. — Kol. 1762—1764.

  • Münzer F. Servilius 19 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1942. — Bd. II А, 2. — Kol. 1766.

  • Münzer F. Servilius 93 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1942. — Bd. II А, 2. — Kol. 1812—1817.

  • Münzer F. Servilius 104 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1942. — Bd. II А, 2. — Kol. 1821—1822.




Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Պուբլիոս_Սերվիլիոս_Վատիա_Իսավրիկոս&oldid=5782396» էջից










Նավարկման ցանկ


























(window.RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgPageParseReport":"limitreport":"cputime":"1.036","walltime":"1.219","ppvisitednodes":"value":11612,"limit":1000000,"ppgeneratednodes":"value":0,"limit":1500000,"postexpandincludesize":"value":73356,"limit":2097152,"templateargumentsize":"value":18996,"limit":2097152,"expansiondepth":"value":11,"limit":40,"expensivefunctioncount":"value":37,"limit":500,"unstrip-depth":"value":0,"limit":20,"unstrip-size":"value":23189,"limit":5000000,"entityaccesscount":"value":30,"limit":400,"timingprofile":["100.00% 1104.427 1 -total"," 57.95% 639.961 1 Կաղապար:Տեղեկաքարտ_Պետական_գործիչ"," 45.86% 506.495 36 Կաղապար:Wikidata"," 23.51% 259.606 1 Կաղապար:Տեղեկաքարտ_Պետական_գործիչ/Անձնական_տվյալներ"," 12.19% 134.614 5 Կաղապար:Публикация"," 11.47% 126.638 1 Կաղապար:Արտաքին_հղումներ"," 6.78% 74.856 53 Կաղապար:Sfn"," 4.83% 53.356 1 Կաղապար:ԱԾ"," 3.10% 34.228 8 Կաղապար:Տեղեկաքարտ_Պետական_գործիչ/Տիտղոս"," 2.79% 30.801 1 Կաղապար:Wikidata/p18"],"scribunto":"limitreport-timeusage":"value":"0.583","limit":"10.000","limitreport-memusage":"value":9684961,"limit":52428800,"cachereport":"origin":"mw1307","timestamp":"20190408093226","ttl":2592000,"transientcontent":false););"@context":"https://schema.org","@type":"Article","name":"u054au0578u0582u0562u056cu056bu0578u057d u054du0565u0580u057eu056bu056cu056bu0578u057d u054eu0561u057fu056bu0561 u053bu057du0561u057eu0580u056bu056fu0578u057d","url":"https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%B8%D6%82%D5%A2%D5%AC%D5%AB%D5%B8%D5%BD_%D5%8D%D5%A5%D6%80%D5%BE%D5%AB%D5%AC%D5%AB%D5%B8%D5%BD_%D5%8E%D5%A1%D5%BF%D5%AB%D5%A1_%D4%BB%D5%BD%D5%A1%D5%BE%D6%80%D5%AB%D5%AF%D5%B8%D5%BD","sameAs":"http://www.wikidata.org/entity/Q392647","mainEntity":"http://www.wikidata.org/entity/Q392647","author":"@type":"Organization","name":"Contributors to Wikimedia projects","publisher":"@type":"Organization","name":"Wikimedia Foundation, Inc.","logo":"@type":"ImageObject","url":"https://www.wikimedia.org/static/images/wmf-hor-googpub.png","datePublished":"2018-06-04T11:00:53Z","dateModified":"2018-06-10T16:19:56Z"(window.RLQ=window.RLQ||[]).push(function()mw.config.set("wgBackendResponseTime":147,"wgHostname":"mw1263"););

Popular posts from this blog

How to create a command for the “strange m” symbol in latex? Announcing the arrival of Valued Associate #679: Cesar Manara Planned maintenance scheduled April 23, 2019 at 23:30 UTC (7:30pm US/Eastern)How do you make your own symbol when Detexify fails?Writing bold small caps with mathpazo packageplus-minus symbol with parenthesis around the minus signGreek character in Beamer document titleHow to create dashed right arrow over symbol?Currency symbol: Turkish LiraDouble prec as a single symbol?Plus Sign Too Big; How to Call adfbullet?Is there a TeX macro for three-legged pi?How do I get my integral-like symbol to align like the integral?How to selectively substitute a letter with another symbol representing the same letterHow do I generate a less than symbol and vertical bar that are the same height?

Българска екзархия Съдържание История | Български екзарси | Вижте също | Външни препратки | Литература | Бележки | НавигацияУстав за управлението на българската екзархия. Цариград, 1870Слово на Ловешкия митрополит Иларион при откриването на Българския народен събор в Цариград на 23. II. 1870 г.Българската правда и гръцката кривда. От С. М. (= Софийски Мелетий). Цариград, 1872Предстоятели на Българската екзархияПодмененият ВеликденИнформационна агенция „Фокус“Димитър Ризов. Българите в техните исторически, етнографически и политически граници (Атлас съдържащ 40 карти). Berlin, Königliche Hoflithographie, Hof-Buch- und -Steindruckerei Wilhelm Greve, 1917Report of the International Commission to Inquire into the Causes and Conduct of the Balkan Wars

Чепеларе Съдържание География | История | Население | Спортни и природни забележителности | Културни и исторически обекти | Религии | Обществени институции | Известни личности | Редовни събития | Галерия | Източници | Литература | Външни препратки | Навигация41°43′23.99″ с. ш. 24°41′09.99″ и. д. / 41.723333° с. ш. 24.686111° и. д.*ЧепелареЧепеларски Linux fest 2002Начало на Зимен сезон 2005/06Национални хайдушки празници „Капитан Петко Войвода“Град ЧепелареЧепеларе – народният ски курортbgrod.orgwww.terranatura.hit.bgСправка за населението на гр. Исперих, общ. Исперих, обл. РазградМузей на родопския карстМузей на спорта и скитеЧепеларебългарскибългарскианглийскитукИстория на градаСки писти в ЧепелареВремето в ЧепелареРадио и телевизия в ЧепелареЧепеларе мами с родопски чар и добри пистиЕвтин туризъм и снежни атракции в ЧепелареМестоположениеИнформация и снимки от музея на родопския карст3D панорами от ЧепелареЧепелареррр